«Ազդարարա Բացահայտ Լուրեր»-ի գլխավոր տնօրեն, գլխավոր խմբագիր Աննա Էլոյանը գրում է.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ
Երեկ երեկոյան ժամը 21:00-ին ես ահազանգ ստացա Գյումրու Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպեր՝ Սերգո Նահապետյանից, որը ինձ տեղեկացրեց,որ ես հետախուզության մեջ եմ, հասցես չիմանալու պատճառով, որպեսզի ինձ տանեն կանանց գաղութ։
Սա ին՞չ է նշանակում, սիրելի ժողովուրդ, մի՞ թե ես հասցե չունեմ, երբ ես նամակներ և դիմումներ եմ ուղարկում Սարի Թաղ 20 փողոց 55 տնից։ ԵՒ ես ին՞չ հանցանք էի գործել, որ սրանք իմ գլխիս կեղծ հանցանք շուլուշեցին և ինձ հնդիկներին հրավերք տալու համար 4 տարի ազատազրկում վճռեցին։ Ոչ մի ատյան հաշվի չառավ իմ ո՞վ լինելս։
Ես 11 տարի է պայքարում եմ իմ ամուսնուս, 2008 թ մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների ժամանակ, արդարության և արժանապատիվ ապագայի համար պայքարող, անմեղ զոհ՝ Արմեն Ֆարմանյանի համար։
Հեղափոխության առաջին իսկ օրվանից կանգնած եմ եղել ժողովրդիս կողքին և պայքարել եմ ու պայքարում եմ մինչ օրս՝ հանուն իմ ժողովրդիս բարեկեցիկ ապագայի։ Աջակցել եմ բոլոր այն կարիքավոր մարդկանց, ովքեր ունեցել են կարիք և դիմել են մեր խմբագրություն։ Բացահայտել և բարձրաձայնել ենք բոլոր այն օլիգարխ-հանցագործների արարքները ժողովրդիս հանդեպ և քրեական գործ են հարուցել, որպեսզի ժողովրդիցս ապօրինաբար հափշտակված գույքերն և մյուս շատ բաներ հետ վերադարձնեն։ ԵՒ, ին՞չ է դուրս գալիս, մեր պետության այսպես կոչված դատական համակարգը, որոշոեց ինձ ազատազրկել։
ԵՍ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ԵՐԿՐԻՑ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՄ։
ՄԵՐ ԵՐԿԻՐԸ՝ ԵՐԿԻՐ ՉԻ ԴԱՌՆԱ, ՄԻՆՉԵՒ ԿԵՂԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉՎԵՐԱՆԱ ։
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ԲՈԼՈՐԻԴ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ։ ՆՍՏԱԾ ՍՊԱՍՈԻՄ ԵՄ, ՈՐ ԳԱՆ ԻՆՁ ՏԱՆԵՆ ԳԱՂՈԻԹ։ ԱՀԱ ԵՒ ՎԵՐՋ.....
ՄՆԱՑԵՔ ԲԱՐՅԱՎ, ՍԻՐՈՒՄ ԵՒ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ ՁԵԶ
Մանրամասները Տեսանյութում