Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:
Ստանիսլավ Սմագին, «Նովոռոսիա» լրատվական գործակալություն - Նախևառաջ ուզում ենք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար, որը, ըստ հայկական ավանդույթի, գերազանցում է բոլոր սպասումները: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները: Հետևաբար, մենք հույս ունենք, որ սա վերջին անգամը չէ:
Կարծում եմ, որ շատ ջերմ և դրական բաներ կասվեն ջերմ պահերի մասին, այնպես որ սկզբում ես կցանկանայի սկսել մի հարցից, որը հակասական երանգ ունի և այժմ մեզ բաժանում է, և, կարծում եմ, մենք մեծամասամբ եկել ենք այստեղ այս հարցը պարզաբանելու: Խոսքը Գարեգին Նժդեհ գործչի նկատմամբ վերաբերմունքի մասին է: Ռուսների մեծամասնության համար նա այնքան էլ անվիճելի գործիչ չէ, իսկ հայերի մեծ մասի համար նա ազգային հերոս է: Մենք արդեն մի քանի հանդիպումներ ենք ունեցել այստեղ և բարձրացրել ենք այս հարցը, և պատասխանները տատանվում էին։
Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և տարբեր ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ներդրումային միջավայրի բարելավմանը և այլ թեմաների:
Մանրամասները Տեսանյութում