«ԱԱԾ-ն Հայաաստանում կատարված սատանիզմի ու սրբապղծության ամենասահմռկեցուցիչ դեպքերից մեկը…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադարռնլով ՀՀոստիկանությունում հարուցված՝ երեխաներ ապօրինի որդեգրման գործին:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ն վերջին տարիներին Հայաաստանում կատարված սատանիզմի ու սրբապղծության ամենասահմռկեցուցիչ դեպքերից մեկը բացահայտեց:

Թե ինչպես է 2016-2018 թթ. ընթացքում 3 տասնայակից ավելի երեխաների որդեգրման խնամքը ապօրինի հանձնվել Իտալիայի Հանրապետության քաղաքացինեին:

Այսօր արդեն ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ:

Բայց պարզվում է, որ մամուլ կոչվածին հետաքրքրում է միայն վարչապետի նասկիները, կերածը, հագածը, խմածը ու …ը: Բնականաբար էս ամենին երևակայական սահմանները հատող լկտի ստերը հավելելով:

Նախորդ՝ հանցավոր իշխանությանը մինչ այսօր սատարող ԶԼՄ-ներին կարծես թե ձեռնտու չէ այս թեմայի արծարծումը, քանի որ վերջին տարիների ամենամեծ սրբապղծություններից մեկն իրականացվել է հենց վերջիններիս պաշտելի մերժվածի իշխանության օրոք:

Ու առնվազն պետք է միամիտ լինել, կարծելու համար, թե ԱԱԾ-ն տեղյակ չէր կամ այս կառույցն ինֆորացիա չուներ երեք տասնյակից ավել երեխաների ապօրինի որդեգրման ու երկրից սահմաններից դուս տանելու մասին:

Ընդ որում լուռ են ոչ միայն նախորդ՝ հանցագործ իշխանությանը սատարող ԶԼՄ-ները, այլ նաև մերժվածի՝ մեր օրերում «պայքարիստ» դարձած ու ամեն առիթով իրենց մեջտեղից ճղող նվիրյալները…

Թե բա՝ մեր ավանդական արժերքները, մեր ազգային ավանդույթները… հայ կնի՜կ, հայ տու՜ն, հայ երեխա՜…

Դե խոսացեք է՜…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.