Երևանի Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդության քննությունը՝ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։
Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Աննա Դանիբեկյանը դատարանում հայտարարեց, որ ներկայացված միջնորդությունը մերժվում է։
Հիշեցնենք, որ միջնորդության մեջ Քոչարյանի պաշտպանները նշել էին, որ դատախազ Պետրոսյանը դրսևորել է կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։ Դատարանը լսեց նաև տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների, ինչպես նաև մեղադրող դատախազների կարծիքները բացարկի միջնորդության վերաբերյալ, որոնք առարկել էին միջնորդության դեմ՝ այն համարելով հիմնազուրկ։
Մանրամասները Տեսանյութում