Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ կրկին առաջադրվի Գյումրիի քաղաքապետ: Ղուկասյանը նախ` շեշտեց, թե բոլորը սոցհարցումներով պարզել են, որ իր վարկանիշը երբեք չի նվազում, դրա համար էլ անհանգստանում են, ապա շտապեց «փարատել անհանգստությունը».
«Չեմ դնելու, բայց ժողովորդը, իհարկե, ամեն րոպե ինձ ասում է՝ ինչի՞ եք մնացել, ինչի՞ եք մեզ անտեր թողել»,- ասաց նա:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չի դնում իր թեկնածությունը, Ղուկասյանը պատասխանեց.
«Էդ թող ես իմանամ»:
Մանրամասները a1plus.am-ի տեսանյութում