«Շարունակում եմ շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով. Նոր Երզնկա, գազաֆիկացման ծրագիր»,- ֆեյսբուքյան եթերում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ մանկապարտեզի հիմնանորոգմամբ փոխվելու է տեղի բնակիչների կյանքը, նրանք իրենց երեխաներին Երևան տանելու փոխարեն կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով:
«Մեր ժողովուրդը սովոր է, որ ասի՝ վայ բա մեզ հումանիտար օգնություն չտվեցին, բրինձ չտվեցին, բա սա է կյանքի փոփոխությունը»,- ասավ Փաշինյանը՝ շրջելով մանկապարտեզի տարածքում:
Շրջայցի ավարտին վարչապետը լուսանկարվեց երեխաների հետ:
Մանրամասները Տեսանյութում