Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը Twitter–ի իր էջում պատասխանել է Էրդողանի սկանդալային հայտարարությանը, թե Թուրքիայի տարածքում հայերը քոչվորներ էին։
Փայլանը գրել է. «Հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ այս հողերում հազարավոր տարիներ է ապրել։ Ապրած բոլոր քաղաքներում քաղաքակրթություն է ստեղծել։
Իսկ Էրդողանը ասում է, թե իբր հայերը գաղթականների պես էին ապրում և նրանց այդ ընթացքում են գաղթեցրել այլ վայրեր։ Ամոթ քեզ: Ցեղասպանությունը հերքող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»։