Վազգեն Մանուկյանի հիմնած «Վերնատուն» ակումբն այսօր առաջին հանդիպումն էր կազմակերպել։ Համաժողովին մեծամասամբ նախկին իշխանությունների մաս կազմած գործիչներ էին մասնակցում՝ Հանրապետական կուսակցության նախկին ու ներկա անդամներ՝ Արփինե Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Դաշնակցության անդամներ՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հարցին՝ արդյոք նախկին իշխանությունները և նրանց մերձ շրջանակները հովանավորո՞ւմ են ակումբի գործունեությունը, Մանուկյանը բացասական պատասխան տվեց, վստահեցրեց՝ անդամավճարներով են գործում։ Իսկ թե մասնավորապես ովքեր են գումար փոխանցում ակումբին, հրաժարվեց նշել.
— «Սա ակումբ է, վճարումները կատարվում են պաշտոնապես, բանկում գրանցվում է՝ ով է փոխանցել, գնացեք, բանկերից իմացեք»,- լրագրողներին ասաց նա։
Սուրեն Սարգսյանի ինքնատիպ մեկնաբանությունը՝ տեսանյութում