Վահագն Վերմիշյանի ահռելի ունեցվածքը

ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ունեցվածքը։

Ով է Վահագն Վերմիշյանը
Վերմիշյանը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին, Ստեփանավանում։
1981-1989թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ

1986-1989թթ. «Հայպետնախագիծ» ինստիտուտի N 3 արվեստանոց` ճարտարապետ
1989-1991թթ. Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ
1993-2013թթ. «VeK SPb» ճարտարապետական գրասենյակի հիմնադիր՝ ք. Սանկտ-Պետերբուրգ, այնուհետև մի քանի տարի անց Մոսկվայում հիմնադրել է «VEK Group» ճարտարապետական գլխավոր գրասենյակը
2013-2014թթ. «Ավտոդորպրոեկտ» ( ГУП МО МОДЦ) ձեռնարկության մասնաճյուղի տնօրեն` ՌԴ
2014-2017թթ. ՌԴ Օրյոլ մարզի գլխավոր ճարտարապետ
2017-2018թթ. Երևանի քաղաքապետի խորհրդական
2019թ. մարտի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

1983-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1989թ-ի փետրվարին քաղաքային գործադիր կոմիտեի կողմից Հայաստանում երկրաշարժից հետո հայտարարված «Ստեփանավան քաղաքի զարգացման հայեցակարգը» մրցույթում՝ Վ. Վերմիշյանի նախագիծը ստացել է ԵրՊԻ-ի գլխավոր մրցանակը: Այդ ժամանակ N3 արվեստանոցում մշակվում էր Ստեփանավան քաղաքի վերականգնման և զարգացման գլխավոր հատակագիծը, որի համահեղինակներից է Վ. Վերմիշյանը, ում մրցակցային աշխատանքը մասամբ կազմել է հետագա նախագծի հիմքը:
25 տարվա ընթացքում նրա ղեկավարած ընկերությունների խումբն իրականացրել է ավելի քան 250 ճարտարապետական նախագծեր Հայաստանում, ԱՊՀ և Պարսից ծոցի երկրներում, Աֆրիկայում: Տարբեր ժամանակահատվածներում ներկայացուցչություններ է ունեցել Երևանում, Դուբայում, Շանհայում, Խարթումում, Լյուբլյանայում:
Նախագծերից են` «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների նախագիծը, Սոչիի ծովային նավահանգիստն իր մերձափնյա ենթակառուցվածքներով, մարզական բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ունեցվածքը
Վերմիշյանը պաշտոնը ստացել է այս տարվա մարտի 27-ին։ Նա հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է 4 առանձնատուն, մեկ բնակարան, մեկ ամառանոց։
Որպես շարժական գույք ներկայացրել է VOLVO XC 90 T6 և JAGUAR XJ8 մակնիշների ավտոմեքենաներ։

Նրա դրամական միջոցները կազմել են 12մլն դրամ, 18հազար եվրո և 250 հազար դոլար։
Վերմիշյանը կնոջ և երեխաների հայտարարագիրը չի ներկայացրել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armdaily.am