aravot.am-ը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր հոկտեմբերի 20-ին Կապանի զորամասը ինքնակամ լքած զինվոր Էրիկ Գասպարյանի դեպքին ու հայտարարել, որ «ռազմական ոստիկանության ղեկավարի տված հարցազրույցը դուրս է նման դիրք ու պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության բոլոր սահմաններից»: Իսկ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը «ժողովրդին» տված հարցազրույցում զինվորին «նույնասեռական էր հանել», նա ասել էր՝ «ֆեյսբուքով` սայթերով» ծանոթացել է մի տղայի հետ, «երեւի, ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»:
Նշենք, որ զինվորի մայրը մտահոգություն էր հայտնել, որ այդքանից հետո որդուն տարել են նույն զորամաս՝ ծառայությունը շարունակելու՝ հստակ իմանալով, որ նույնասեռականի համբավից հետո նրան այդ զորամասում հետապնդելու են:
Քրիստինե Պողոսյանը խոստացել էր, որ խնդրով առավոտյան զբաղվելու է. «Պետք է ասեմ՝ մեր բանակի ցանկացած զինծառայող պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի եւ անձնապես իմ պաշտպանության ներքո է, ու թող մեկը համարձակվի այլ կերպ մտածել»:
Aravot.am-ը տիկին Պողոսյանից հետաքրքրվեց՝ ՊՆ-ի հետ կապվե՞լ է, ի՞նչ է պարզել այդ զինվորի խնդրի հետ կապված: Նա պատասխանեց, որ այսօր երկար զրույց է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ. «Նախարարը տեղյակ էր գործի ամբողջ ընթացքից, այ պահի դրությամբ զինծառայողն արդեն ՌՈ-ում է:
Մանրամասները սկզբնաղբյուրում:
Մանրամասները Aravot.am-ի Տեսանյութում