«Ռուստամյանին փոխանցեք, որ սա արդեն իրենց Սերժիկ հոր բոստանը չէ, որ ինչ ուզեն ցանեն…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառանլով ՀՅԴ-ական Արմէն Ռուստամյանի այսօրվա հայտարարությանը

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Մեռած ու չթաղած քաղաքական դիակների հավաքույթին այսօր ՀՅԴ-ական Ռուստամյանն ասում է.

«Ժողովուրդը 2018-ին նույն Սերժ Սարգսյանին ընտրել էր:  Եթե ժողովուրդն իրեն ընտրում է, տալիս է հարյուր հազարներով ձայն, հետո ասում է կաշառքով եմ ընտրել, ես ի՞նչ անեմ:»

Նախ ժողովորդ 2018-ին Սեժին վարչապետ չէր ընտրել, և ընդհակառակը, երբ ԱԺ-ում տեղի էր ունենում Սերժի՝ որպես ՀՀ վարչպետի ընտրությունը, ժողովուրդը փշալարերից այն կողմ իր բողոքի ակցիան էր անում:

Իսկ այդ ընթացքում ՀՅԴ-ն, որը սովորության համաձայն իշխանության կցորդն էր դարձել, սպասարկելով ՀՀ-ում իշխանությունը զավթած Սերժի ու վերջինիս հանցագործ կլանի շահերը, օգնում էր վերջինիս ևս մեկ անգամ զավթել իշխանությունը:

Իսկ այն, որ Սերժն ու իր հանցագործ կլանը ընտրություններին ստանում էր հարյուր հազարավոր քվեներ, դեռ բավարար չէր, որպեսզի ընտրությունները համարվեին արդար, իսկ Սերժը՝ լեգիտիմ:

Ի՞նչ է, ՀՅԴ-ն տեղյա՞կ չէր երկրում ինչպես են անցկացվում ընտրությունները, տեղյա՞կ չէր ՄԱՐՏԻ 1-ից:

Իհարկե տեղյակ էր, ուղղակի սովորության համաձայն իշխանության կցորդ էին դառնում ու մի քանի նախարարական պորտֆելով ու ԱԺ-ի մանդատով աչք փակում ամեն ինչի վրա…

Իսկ այս իշխանությունը չգնաց նման գործարքի, ՀՅԴ-ն էլ զրկվեց մանդատներից ու նախարարական պորտֆելներից:

Հա, ու Ռուստամյանին փոխանցեք, որ սա արդեն իրենց Սերժիկ հոր բոստանը չէ, որ ինչ ուզեն ցանեն…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.