Թաթուլ Ավոյանը կատարում է հիմնականում ռաբիզ ժանրի երգեր։ Հայտնի է դարձել «Դառնացել է այս աշխարհը» և «Սրտի բանալի» երգերի շնորհիվ:
Մեծացել է երաժիշտների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆրունզ Ավոյանը եղել է ռաբիզ ժանրի ամենաառաջին երգիչներից մեկը, իսկ եղբայրները՝ Աշոտը, Սամվելը և Սերոբը եղել են երաժիշտներ։
Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Կրթվել է փողային գործիքների մասնագիտությամբ։
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Թաթուլը իր կատարումը նվիրել է քրեական հեղինակություն վայելող Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանին:
Մանրամասները Տեսանյութում