Արմավիր քաղաքից NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ մանկապարտեզի շենքում այս պահին պատանդառուի հետ գտնվում է 3 տարեկան երեխա: Նրա հետ բանակցություններ է վարում Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանը:
NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդը վնասել է նախկին կնոջը եւ զոքանչին, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Նա կնոջը վնասել է մանկապարտեզի մուտքի մոտ: Նախնական տեղեկություններով տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախնական տվյալներով, «Մանուշակ» մանկապարտեզ դանակով մտած քաղաքացին տնօրենի նախկին փեսան է: Մինչ այդ նա փորձել է տեսնել կնոջը, սակայն չի հաջողվել, որից հետո վրեժխնդիր լինելու նպատակով ներխուժել է մանկապարտեզ եւ պատանդ վերցրել սաներից մեկին եւ դաստիարակներին: Տղամարդը պահանջում է հանդիպում նախկին կնոջ եւ երեխայի հետ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am