«Դատապարտում եմ նման արարքը Նժդեհի հանդեպ…». Արսեն Սարգսյանի կոշտ պատասխանը՝ Ալեքսեյ Վինոգրադովին

Լրագրող-իրավաբան"> Արսեն Սարգսյանը  իր ֆեյսբուքյան ">էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռուսաստանի Արմավիր քաղաքում քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է հայկական եկեղեցու բակ ու սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Ստորև գրել է. Դատապարտում եմ նման արարքը, խնդրում և պահանջում եմ թե ՌԴ-ի Դեսպանը, թե տեղի իրավապահները քայլեր ձեռնարկեն և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն կրի, կապ չունի դա պատգամավոր է, թե հասարակ քաղաքացի,ՆԺԴԵՀԸ իմ համար ՀԵՐՈՍ է, ու թույլ չեմ տա պղծեն նրա հուշատախտակը, լսում եք... օրենքի առաջ բոլորը հավասար են, և նման արարքը Գարեգին Նժդեհի հանդեպ, պետք է պատասխանատվություն կրի տվյալ անձը, և իմ կարծիքով բոլորը պետք արձագանքեն...

Հիշեցնենք որ, Ռուսաստանի Արմավիր քաղաքում քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է հայկական եկեղեցու բակ ու սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Ըստ Վինոգրադովի` նոյեմբերի 11-ին լրացել է այն ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, բայց չեն կատարել, և պատգամավորն անձամբ է «հարցը լուծել», հայտնում է «Красная весна» լրատվական գործակալությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Դատապարտում եմ նման արարքը Նժդեհի հանդեպ…». Արսեն Սարգսյանի կոշտ պատասխանը՝  Ալեքսեյ Վինոգրադովին