«Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք, դա չի նշանակում, որ մեկը եթե Եվրոպայի չեմպիոն է եղել, իր վատ, խայտառակ ապրելակերպը, որ հավանաբար Գյումրիում տեղ չի ունեցել, դրա համար թողել-գնացել է Գյումրիից, որովհետև մարդիկ այնտեղ ուրիշ ձև են ապրում, թողել-գնացել է, դրա համար 20 մլն դրամ տա՞ն»: Խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, խոսելով Մելինե Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմին 20 մլն դրամ տրամադրելու մասին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Նա նշեց՝ պետք է ֆիլմեր նկարել Անդրանիկ Զորավարի, Վարդան Մամիկոնյանի, մեր սրբերի մասին:
«Էս ո՞ւմ համար եք գումար տալիս»,- ասաց նա:
Ղուկասյանը նաև անդրադարձավ Պապ թագավորի կերպարին:
«Պապ թագավորը գալուբոյ է եղել, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի մեջից, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպար, թողնում եք Աբգար թագավորին, Տիգրան Մեծին, Աշոտ Բարեպաշտին, դրանց թողել եք, ընկել եք էն սատանեքի հետևից»,- նշեց պատգամավորը:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ որպես Գյումրիի քաղաքապետ պաշտոնավարելիս չի՞ հանդիպել Մելինե Դալուզյանի հետ: Ղուկասյանն ասաց.
«Ես էդ Մելինեին չգիտեի, որ էդպիսի բան է ունեցել, ես իրան պարգևատրել եմ, նվերներ եմ ունեցել, բայց չգիտեի, որ էդպիսի ցանկություն է ունեցել»:
Մանրամասները SHANTNEWS.am-ի տեսանյութում