«Եթե ԻՄ Քայլի հետագիծը Գյումրիից-Երևան 120կմ-ն է, ապա ԲՀԿ-ականներինը՝ Ծառուկյանի...». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Իվետա Տոնոյանի հնչեցրած հայտարարությանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ ամբիոնից Իմ քայլականներին ասել է՝

«Ձեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է»

Չնայած որ Իմ քայլականներից ոմանք աչքիս լույսը չեն, ու նույնիսկ չեն էլ քայլել վերոնշյալ Գյումրիից-Երևան 120կմ-ը, բայց և այնուամենայնիվ…

Գաղտնիք չէ ոչ մեկի համար էլ, թե ինչպես են ԲՀԿ-ականները սկսում իրենց քաղաքական հետագիծը և ինչ գնով են ձեռք բերում մանդատները…

Եթե ԻՄ Քայլի հետագիծը Գյումրիից-Երևան120կմ-ն է, ապա ԲՀԿ-ականներինը՝ Ծառուկյանի ոտքերից մինչև խուճուճիկները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.