«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ անդրադարձավ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների շուրջ վերջերս ծավալված խոսակցություններին։
Նշենք, որ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկ էր ներկայացվել։
Նաիրա Զոհրաբյանը տվյալներ բերեց, ըստ որի՝ այս տարվա հայոց լեզու առարկայի պետական միասնական քննությանը 5370 դիմորդից չի հաղթահարել 1045-ը։
«Մասնակիցների մոտ 20 տոկոսը բացասական գնահատական է ստացել, ինչի արդյունքը հանրակրթական և ավագ դպրոցների վատ դասավանդումն է։ Եթե մենք տայինք այնպիսի պրոդուկտ այդ դպրոցներում, գուցե այսօրվա դիսկուրսը, որը կա, չլիներ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը, ապա առաջարկեց թեստ անցկացնել և ստուգել, թե պատգամավորներից և պետական պաշտոնյաններից քանի՞ տոկոսն է «մեղանչել» բառը հասկանում որպես ապաշխարհել։
«Երևի 70-80տոկոսը»,- ասաց պատգամավորը։ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից նաև անեկդոտ պատմեց։
«Վերջերս ինչ-որ երևույթ իդիոտ մտքեր էր արտահայտում, ես հիշեցի մի հայտնի անեկդոտ՝ ի՞նչ կլինի, եթե իդիոտին մոտիվացնես, ոչ մի բան չի լինի, արդյունքում կունենաս մոտիվացված իդիոտ»։
Մանրամասները a1plus.am-ի Տեսանյութում