ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.
Երբ Նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ…
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
Այս մասին տեղեկացնում է վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նոյեմբերի 11-ի երեկոյան վարչապետ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։
Մանրամասները Տեսանյութում