Սեյրան Օհանյանի կնոջ աղմկոտ գրառումը. Ինչով էր զբաղված... Վիգեն Սարգսյանը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ճեպազրույցներին անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ ֆեյսբուքյան գրառմանը։ Փաշինյանն ասաց, որ տպավորություն կա, որ նա խոսում է  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին, եւ Սարգսյանը պետք է գրավոր ու փաստարկված բացատրություն ներկայացնի և պարզաբանի, թե ինչով է զբաղված եղել 18 տարի առաջ։

Փաշինյանը նաև պարզաբանում է ակնկալում, թե ինչ է արել գործող նախարարը 1992 թվականին, երբ լրացել էր նրա բանակի տարիքը՝ 18 տարեկանը, ինչպես նաև պետք է պարզաբանվի Վիգեն Սարգսյանի կենսագարականում նշված այն տվյալը, թե 2000-2002 թվականներին Սարգսյանը ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

«Ճիշտ կլինի, որ այս իրավիճակում պաշտպանության նախարարը շատ հստակ պարզաբանումներ տա 1992 թվականին իր՝ բանակ չզորակոչվելու պատճառների մասին: Ճիշտը կլինի, որ այդ պատճառները լինեն ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային», նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

«Սա պետք է պարզաբանվի, որպեսզի հանրությունն իմանա, որ Վիգեն Սարգսյանն իրականում իր ծառայությունն անց է կացրել այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես պաշտպանության նախարարի ռեֆերենտ։ Այս առումով, ես կարծում եմ՝ ծայրահեղ անպատշաճ վարքագիծ է, երբ ողջ կյանքը կաբինետներում անցկացրած պաշտպանության նախարարը կամավորական ծառայության մեկնած կամավորականի ստացած պատվոգիրը փորձում է կասկածի տակ դնել։ Խոսքը մեր

խմբակցութան պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին է։ Համենայնդեպս, Արարատ Միրզոյանը Վիգեն Սարգսյանից եռակի, քառակի անգամ ռեալ ծառայություն է անցել», ասաց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am