«Թե՞ Փաշինյանի հրամանով էր բանակը ելել ժողովրդի դեմ…». Տարոն Չախոյանի կոշտ ատասխանը Լևոն Քոչարյանին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լևոն Քչարանի հրապարակած տեսանյութին:

Գրառման մեջ մասնավոապես ասվում է.

Երկրի համար 1 մեղադրյալի անմեղսունակ, բայց վաղ տարիքում միլիոնատեր դարձած որդին տեսանյութ է հրապարակել, թե բա տեսեք-տեսեք, էն 4մլրդ-ի մասին ստեր հորինողն ով էր, երկար տարիներ տարածվող սուտն ու կեղծիքը արմատախիլ է արվելու:

Լավ, ենթադրենք էդ 4մլրդ-ը միֆ էր, բա էն զավթած իշխանությունը, բա էն քաղաքական հետապնդումները, բա էն ահ ու սարսափի մթնոլորտը, բա էն սպանությունները, կոռուպցիայով քարուքանդ եղած պետական ինստիտուտները… դրա՞նք էլ էին սուտ… մարտի 1-ի զոհերին էլ է Փաշինյանը սպանե՞լ, թե՞ Փաշինյանի հրամանով էր բանակը ելել ժողովրդի դեմ…

Հա, ու մեկ էլ կարող եք ոմանց հավատացնել, որ գլխավոր մեղադրյալի թոշակի հաշվին եք ապրու՞մ… կամ գլխավոր մեղադրյալին պաշտպանող փաստաբանների բանակն էլ առանց վարձատրության՝ հանուն վեհ գաղափարների է համաձայնե՞լ պաշտպանել գլխավոր մեղադրյալին…

Չի ստացվելու, գլխավոր մեղադրյալի գործած և ոչ մի հանցանք այլևս չի ստացվելու կոծկել… իսկ հիմա թուլացեք ու վայելեք…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.