Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար»-ը, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:
Ըստ Regionmonitor-ի աղբյուրների՝ քահանային և նրա հորը սպանել են Դեր Զոր-Հասակա ճանապարհին՝ կրակ բացելով մեքենայի վրա:
Ըստ տեղեկությունների՝ հոգևորականը Դեր Զոր էր գնում այնտեղի Հայ կաթողիկե եկեղեցու վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու։
Մանրամասները Տեսանյութում