Նորագավիթի մաքսատան դիմաց հավաքվել են մի խումբ ավտոներկրողներ: Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, նրանք բողոքում են Գյումրու մաքսատան անծայրածիր հերթերի պատճառով:
Ցուցարարների խոսքերով՝ Բագրատաշենի մաքսակետում մաքսազերծելու համար նախատեսված փաստատթղթերի վրա նշում են, որ պետք է այն պարտադիր մաքսազերծել Գյումրիում, իսկ իրենք Գյումրիի մաքսատանը մաքսազերծելու համար ստիպված են լրացուցիչ գումար ծախսել, օրերով մնում են Գյումրիում, քնում են մեքենաներում կամ հյուրանոցներում:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել: