Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ նոյեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանի Եղեգնաձոր կատարած այցին և կատարել է հետևյալ գրառումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ` այսօր շրջելով Եղեգնաձոր քաղաքում, դժգոհ է մնացել Կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող փողոցների, բակերի բարեկարգումներից եւ միջոցների անարդյունավետ օգտագործումից:
Հուսով եմ պատիժը շատ խիստ կլինի, որն էլ իր հերթին դաս կլինի մյուս համայնքապետերին ` նման անլուրջ եւ անպատասխանատու մոտեցման համար, այլապես միայն «կներեք, էլ չի կրկնվի» սկզբունքով շատ կդանդաղենք եւ ընդհակառակը կարագացնենք մեր պոտենցիալի եւ հնարավորությունների մսխումը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս:
Նա Գորիսում շրջայց է կատարել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: