ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 10-ին, Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում դժգոհեց քաղաքի լուսավորութունից, որը սուբվենցիոն ծրագրով պետք է կյանքի կոչվեր:
Քաղաքապետն ասաց, որ ամենադժվար գործն արված է, փոսերը փորված են:
«Մենք էլ գլուխ ենք գովում, ասում ենք համայնքների ֆինանսավորում ենք անում: Եղբայր ո՞ւր ա աշխատանք, փոսերը ցույց տվեք, որտե՞ղ է: Փաստն էն ա, որ բան չի կատարվում, բայց պետք ա հասկանանք։ Լավ չի, հեչ լավ չի, պարոն քաղաքապետ»,- զայրացավ վարչապետը:
Քաղաքապետը ցույց տվեց մի քանի փորված փոս եւ ասաց, որ դժվարն արված է, ինչին վարչապետը ծիծաղով արձագանքեց. «Մնում ա հասկանանք, որն է դժվարը»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս, ապա Վայք, Եղեգնաձոր։ Նա ծանոթացել է սուբվենցիան ծրագրերի ընթացքին։
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին:
Մանրամասները Տեսանյութում