ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը SHANTNEWS.am-ին պատմել է, թե ինչպես են Լոնդոնի այգեպանները զարմացել` համտեսելով հայկական հոնը:
«Հայաստանից մասուրի թփեր տարա Լոնդոն և Լոնդոնից դուրս՝ մեր այգում, տնկեցինք թփերը, հոնի ծառը և փոքրիկ թթենիներ: Կլիմայական փոփոխությունների պատճառով էր երևի, միայն կարմիր թութը լավ աճեց ու հոնը: Անգլիացի այգեպանները, երբ առաջին անգամ տեսան, որ ես հոն եմ ուտում, վախեցան, թե կթունավորվեմ:
Հետո, երբ որ փորձեցին այդ հոնից պատրաստված անուշը, զարմացել էին, թե ինչ այլմոլորակային համ ունի այն»:
Մանրամասները` տեսանյութում