ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան իր հարսանիքից լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում:
«Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»,- գրել է նա լուսանկարին կից:
Նշենք, որ հարսանիքին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը:
Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։
Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է: