SHANTNEWS.am-ի թղթակցի խոսքով՝ ձեռք բերված բոլոր տեղեկությունները ոչ պաշտոնական են, քանի որ տարածքը շրջափակված է, լրագրողները չեն կարողանում մուտք գործել ու ԱԺ հետնամասից նկարահանել:
ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ դեպքի վայրում է ԱԻ փոխնախարարը: Հրդեհը բռնկվել է ԱԺ հետնամասում գտնվող տանը, այնտեղից փոխանցվել է հետևի շենք: ԱԻՆ աշխատակիցները նշում են՝ դա ԱԺ տնտեսական հատվածն է:
Բժիշկները հայտնել են, որ հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, լուրջ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա, ըստ բժիշկների, փորձել է տան դուռը բացել, կասկածներ է ունեցել, որ ներսում հրդեհ է, հրդեհը տարածվել է, տղամարդը լուրջ այրվածքներ է ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհի ժամանակ հարևան տանը եղել են այրվածքներ ստացած տղամարդու կինն ու հարևանուհին, նրանք չեն տուժել:
Մանրամասները՝ Տեսանյութում