Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հունից դուրս եկավ: Լրագրողներից մեկը նրան հարցրեց` արդյոք այսօր բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվա՞ծ են: Երբ Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց, լրագրողը հարցրեց` այդ դեպքում ինչո՞ւ է ինքը պատգամավոր:
«Աղջի´կ ջան, ես բիզնեսմեն չեմ, դու ի՞նչ ես ավարտել,- Ծառուկյանը պատասխան հարց ուղղեց լրագրողին, իսկ հնչած պատասխանին, որ ԵՊՀ-ն է ավարտել, Ծառուկյանն ասաց,- ԵՊՀ-ն ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի»:
Երբ լրագրողը նշեց, որ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը կարմիր դիպլոմով, Ծառուկյանը հակադարձեց.
«Երևի լավ չես ավարտել, ծանոթի միջոցով ես ավարտել: Բա ո՞վ լինի պատգամավոր, դո՞ւ ես ուզում լինես պատգամավոր: Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի կարում դնի»,- ասաց Ծառուկյանը` ընդգծելով, որ ինքը գործարար չէ, սեփականատեր է:
Մանրամասները Տեսանյութում