ԵՊՀ մի շարք ուսանողներ, որոնք երեկ համալսարանում դասադուլ էին հայտարարել և բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ, միացել են կառավարության շենքի դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող «Հայաստանի երիտասարդական միությանը»։ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը, որը առաջնորդում է ուսանողական ակցիան, նշեց, որ այս պահին կառավարության շենքի դիմաց գտնվող ուսանողները հայ բանասիրության, աստվածաբանության, ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողներն են։
«Պրն Արայիկ Հարությունյան, լեզուն դուք ձեր տանից չեք բերել»,-նշեց Գյուլումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: