Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ նոյեմբերի 5-ին, բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց։ Դատարանի բակում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, քիչ առաջ դատարան եկավ նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։
Հոկտոմբերի 15-ին դատական նիստը հետաձգվել էր՝ հաշվի առնելով, որ գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր հիվանդանոցում, իսկ մեկ այլ ամբաստանյալ Սեյրան Օհանյանին դատարանը թույլատրել է հոկտեմբերի 21–ից նոյեմբերի 4–ը բացակայել Հայաստանից։
Համացանցում հայտնվել է քաղաքական նոր բոցերի տեսաշարը: