Բաքվում «Մի գնա» հիթը մեքենայում լսող ադրբեջանցիները ձերբակալվել են

armtimes.com-ը գրում է. Նախօրեին սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը տարածել են ադրբեջանցի երիտասարդների մասնակցությամբ մի տեսանյութ, որն արվել է նրանց՝ Բաքվի փողոցներում մեքենայով շրջելիս: Երիտասարդները հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգն են լսում եւ ձայնակցում:

Տեսանյութն արագ տարածվել է սոցկայքերում և մեծ խուճապ առաջացրել։

Իսկ այսօր Բաքվի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաքվի ոստիկանությունը բացահայտել է անձի ինքնությունը, ում մեքենայի մեջ հայկական երաժշտություն են լսել։ Վերջինս ձերբակալվել է։

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.