Սա իսկապես լրիվ այն անեկդոտն է, որ հարցնում է՝ «բա դու ո՞նց գեյ դարձար…».

Պարզվում է՝ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի տարածքում աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը բեմադրած աղջիկների վրա «զելյոնկա» շաղ տված միրուքավոր տղան՝ Նարեկ Սարգսյանը, երկար ժամանակ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի անդամ է եղել: Ինքը դա պարզաբանել է հետևյալ կերպ. «Մտել եմ ԼԳԲՏ համայնքի շարքեր, լավ եմ արել. հավաքել եմ ինֆորմացիա, որով դրանց ջախջախելու եմ»:

«ՉԻ». Սա իսկապես լրիվ այն անեկդոտն է, որ հարցնում է՝ «բա դու ո՞նց գեյ դարձար», պատասխանում է՝ «դե, տենց էլի, հարցուփորձով, բանով»: 

Զգում ենք, որ հայկական կլոունադայի երկնակամարում նոր աստղ է ծագում: Էն էլ ի՜նչ աստղ: Թարմ, համարյա ձեռք չտված, չօգտագործված: Հետաքրքիր անցյալ ունեցող, ահագին տեղ մտած-դուրս եկած, մեծ կենսափորձի տեր տղա է:

Ուղղակի մի բան չհասկացանք. ինչո՞ւ է դուրս եկել ԼԳԲՏ-ի շարքերից. մնար, շարունակեր ինֆորմացիա հավաքել: Ոչինչ, մի քիչ դժվար կլիներ, ծանր պահեր կունենար, բա դե հո Շտիրլիցը միանգամից Շտիրլից չի՞ դարձել: Փոխարենը ԼԳՏԲ-ի մասին ծերից-ծեր ամեն ինչ կիմանայինք: 

Էն «Ծիրանի ծով» կուսակցություն էր, ինչ էր, այս տղային շտապ պետք է իր շարքերը ընդունի: Հազվագյուտ գտածո է:

Հ.Գ. Ոնց որ թե մեր վրա Նարեկ Սարգսյանները չեն գալիս: Մեկը մտնում է ԼԳՏԲ համայնք՝ ինֆո հավաքելու, մյուսը մտնում է Կառավարություն՝ փող կուտակելու, էն երրորդն ընդհանրապես մտնում է Չեխիա՝ Ֆրանկլին Գոնսալես դառնալու:

 

Նյութի աղբյուրը՝ 4rd.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.