«Թույլ մի տվեք ՀՀԿ-ին փոխել սլաքները...». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Թույլ մի տվեք ՀՀԿ-ին /Հանրապետական Հանցագործ Կլան/, փոխել սլաքները․հեղափոխությունը ոտնատակ է տվել սերժիզմն ու քոչարյանիզմը, ժանտախտի պես տարածվող զորիբալայանական նեխած իդեոլոգիան, պատերազմի հոտած սապոգով ամեն առաջադեմ բան լլկելու ձեր զոնդաժը, հեղափոխական նոր սերունդն առհավետ տապալել է մանվելգիրգորյանությունը, թոխմախությունը, երկրի ոսկորը կրծող պետական ռեկետն ու կոռուպցիան։

Հարյուր հազարներն ամենևին էլ չէին ողողել փողոցները հանուն Նիկոլի, նրանք եկել էին հենց ձեզ պես հանցագործների հետևից, որ հայրենիք եք խլել իրենից, կողոպտել եք նրա բոլոր երազանքները։ Նիկոլը մեր հեղափոխության զավակն է, նրա հմուտ կառավարմամբ հաղթեց մեր հեղափոխությունը, բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ հաղթանակած հեղափոխությունը վաղը հանդես չի գալու կառավարչական ավելի պրոֆեսիոնալ ռեսուրսով։ Մի փորձեք փոխել սլաքները՝ ձեր հակառակորդը Նիկոլը չէ, այլ՝ մի ամբողջ հայ ժողովուրդ, որը մինչև կոկորդը զզված է ձեր հանցագործ կլանից։

Իմացեք, եթե անգամ գնեք ամբողջ մեդիասերվիսը, միևնույն է, ձեր ապաշնորհ, ճակատային ագիտպրոպը ոչինչ չի կարող ավելացնել ձեր զրոյական վարկանիշին, այդ սերվիսի ամագը հենց ձեր վաստակած համազգային ատելությունն է։ Եվ ուրեմն ահել-ջահելով վեր ընգեք այն տեղում, որտեղ ձեզ արժանի կհամարի համահայկական հեղափոխությունը և մի կարծեք, թե Փաշինյանի դեմ հրահրված կոպրոմատների պատերազմը հակահեղափոխության ժանտախտ կտարածի․․․․․․բարեբախտաբար, հեղափոխությունը Նիկոլը չէ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.