«Ռոբերտ Քոչարյանի` վիճակն օր օրի լավանում է…». Լևոն Քոչարյան

shantnews.am- ը գրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Լևոն Քոչարյանից  լրագրողներն  այսօր հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է միայն ինքը մասնակցում դատական նիստերին, իսկ ընտանիքի մյուս անդամները երբեք չեն գալիս:

«Ես այդպես ուզեցի, նպատակահարմար չենք գտնում բոլորով գալ»,- ասաց նա:

Հարցին՝ դատական նիստին ներկա կլինի՞ հայրը, արդյո՞ք հետվիրահատական խնդիրներ չկան, նա պատասխանեց.

«Չեմ կարծում, որ խնդիր կլինի, հետվիրահատական խնդիրները լուծված են, ամեն օր ավելի լավանում է, բայց տեղաշարժի հետ կապված խնդիր չունի»:

Ի վերջո, ի՞նչ առողջական խնդիր ուներ Ռոբերտ Քոչարյանը: Այս հարցին պատասխանելով՝ Լևոն Քոչարյանն ասաց.

«Շատ չմանրամասնեմ, բայց կար փոքրիկ ուռուցք, որ պետք է հեռացվեր, կարևորն այն է, որ ուռուցքի մեջ չարորակ բջիջներ չհայտնաբերվեցին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.