Քիչ առաջ. աղմկահարույց բացահայտում. միայն իմանք ում են բերման ենթարկել Վերնիսաժի մոտի սպանությունից,,ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Հայաստանի Հանրապետության Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները, հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին: Այդ մասին հայտնում է Ոստիկանության լրատվության

վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքով, այս պահին քննարկվում են նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալների թաքնվելու վայրը պարզել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյանը, որոնց ստացված օպերատիվ տվյալները մեծ նշանակություն են ունեցել Վրաստանի իրենց գործընկերների համար, ինչի շնորհիվ էլ կասկածյալները հայտնաբերվել են: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի

մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով կար վիրավոր, իսկ 1 հոգի ընկած էր խոտածածկ տարածքում։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի 1 ատրճանակ։ Դեպքի վայր էին ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազներ։ Սպանվածը Լոռու մարզի բնակիչ էր և չի բացառվում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն էր և այն շարունակությունն է ամիսներ առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանությունների։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին սպանվածի ինքնությունը, իսկ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն էր, իսկ վիրավորը՝ Վահագն Աբգարյանը։

 

Վերնիսաժում կրակոցեր ու սպանություն կատարած կասկածյալներ՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանն ու 33-ամյա Արմեն Կարադավիդովը 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ առաջ.  աղմկահարույց  բացահայտում. միայն իմանք ում են բերման ենթարկել Վերնիսաժի մոտի սպանությունից,,ԲԱՑԱՌԻԿ  ՏԵՍԱՆՅՈՒԹ.Քիչ առաջ.  աղմկահարույց  բացահայտում. միայն իմանք ում են բերման ենթարկել Վերնիսաժի մոտի սպանությունից,,ԲԱՑԱՌԻԿ  ՏԵՍԱՆՅՈՒԹ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com