Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացնում` արդյոք Հարվարդի և Քեմբրիջի համալսարաններում անգլերեն լեզվի ուսուցումը պարտադիր է։ Այս մասին նա խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ` անդրադառնալով ԿԳՍՄ այն նախաձեռնությանը, որով ցանկանում են մայրենի լեզու եւ գրականություն առարկաները հանել բուհական պարտադիր առարկաների ցանկից:
«Հայոց լեզու, Պատմություն և Գրականություն առարկաները արդյոք պե՞տք է բուհական համակարգում պարտադիր լինեն։ Ինձ զարմացնում է, որ կան մարդիկ, որոնք այս հարցի պատասխանն ունեն։ Նույնիսկ զարմանում են, թե ինչպես կարելի է այդ հարցը քննարկել, մի՞թե այդ հարցի քննարկումն ինքնին ազգադավություն չէ։
Եկեք իրար հետ քննարկենք։ Ի՞նչ խնդիր ենք դնում մեր բուհական համակարգի առաջ, դնում ենք խնդիր, որ մեր բուհական համակարգը պետք է լինի մրցունակ, այսինքն՝ աշխարհի առաջատար բուհերի հետ պետք է մրցակից լինի։ Երևանի պետական համալսարանի 100-ամյակի միջոցառմանը ես խնդիր դրեցի, որ առաջիկա 10 տարվա ընթացքում ԵՊՀ-ն աշխարհի 500 լավագույն բուհերի հորիզոնականում տեղ զբաղեցնի։
Արդյոք Հարվարդի համալսարանում անգլերեն լեզուն և ԱՄՆ-ի պատմությունը պարտադիր առարկա՞ են, արդյոք Քեմբրիջի համալսարանում անգլերեն լեզուն և Մեծ Բրիտանիայի պատմությունը պարտադիր առարկանե՞ր են», – ասաց Փաշինանը՝ նշելով, որ ինքն էլ դեռևս չգիտի դրա պատասխանը։
Մանրամասները NEWS AM-ի Տեսանյութում