«Մենք պետք է մեր համազգային ներուժը համախմբենք Արցախի հարցում մեր շահերը լիարժեք պաշտպանելու, հետապնդելու համար: Ակնհայտ է, որ Արցախի հարցը երկրի ժողովրդի համար ունի անկյունաքարային նշանակություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը, կարծես, առաջին օրից խորհրդավորության քողով է պատել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ:
«Ես այս մոտեցումը սխալ եմ համարում: Կարծում եմ, որ Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ:
Հայ ժողովուրդը Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացին և բովանդակությանը տեղեկացված է առավել, քան երբևէ: Այս մոտեցումը շարունակվելու է»,-ասաց նա:
Մանրամասները Տեսանյութում