Աղմկահարույց միջադեպի վայրում Մարինա Խաչատրյանն ու ընկերները խունկ են ծխել

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն ու ընկերները խունկ են ծխել Հրապարակի մետրոյի հարևանությամբ՝ երեկվա աղմկահարույց միջադեպից հետ։

Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում երեկ տեղի ունեցած «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը որևէ կապ չունի Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ։

Այս մասին ավելի վաղ  news.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցը, ով ներկայացման մասնակիցերի թվում էր:
«Սա 1920-ական թվականների հայ ֆուտուրիստ պոետների ժամանակակից վերընթերցում էր` միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության եւ հանրային տարածքում մարմնի ներկայության մասին: Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ ներկայացումը կապ չունի, եւ շատ կարեւոր է նշել, որ ժամանակակից արվեստ է կատարվում, որն անսովոր է, պետք է մարդկանց ճիշտ բացատրել:

Ես բացարձակ նեղացած չեմ մարդկանցից: Միջոցառումը ֆինանսավորված է եղել Կրթության, գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության կողմից, այնպես որ պետական աջակցություն կա եւ այնտեղ հասկացել են` ինչի մասին է խոսքը»,- ասել է նա:

Անդրադառնալով ներկայացմանը որպես քաղաքական գործիչ իր մասնակցությանն ու դրա համար իրեն ուղղված քննադատություններին՝ Խաչունցն ասաց, որ պետք է դուրս գալ կոստյումով ու գեր տղամարդ քաղաքական գործիչների մասին պատկերացումներից, ապա ավելացրեց, որ ինքն իրեն ավելի շատ հասարակական գործիչ է համարում, քան քաղաքական։

«Տիպացնելով քաղաքական գործչի կերպարը, մենք հեռանում ենք հեղափոխության արժեքներից, որովհետեւ մենք ենք արել հեղափոխությունը եւ մենք նաեւ պատասխանատու ենք մշակութային հեղափոխության համար: Սա մշակութային հեղափոխության մի մասն է, որը վերհիշում է անցյալը, չի մոռանում ներկան եւ պատասխանատու է ապագայի համար»,– ասել է նա՝ ավելացնելով, որ ընկերական շրջապատում այս ներկայացման վերաբերյալ քննարկում եղել է, սակայն հիմնականում դրական կարծիքներ են հնչել:

Մանրամասները Asekose am -ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.