Համացանցում բացառիկ տեսանյութ է հայտնվել. «Գեյերի դեմ պայքարող գեյը».

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում միջադեպ գրանցվեց։ ՀԿ-ների ներկայացուցիչները սկսեցին վանկարկել ամոթ, ամոթ», իսկ հետո մի երիտասարդ, ով ներկայացավ Նարեկ Սարգսյան անունով, փորձեց «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա:

Նա պնդում էր, որ ներկայացման մասնակիցները «սատանիստներ» են։  «Իմ երկրում սատանիստական երեւույթ չի լինելու:

Ես պայքարելու եմ, ինչքան ուզում եք բռնեք»,-նշեց նա, որից հետո քաղաքացուն բերման ենթարկեցին։

Ներկայացման դեմ քաղաքացիները հայկական ազգային երաժշտություն միացրին և սկսեցին պարել:

«Հուզանք ու զանգը» նախագծի կազմակերպիչների փոխանցմամբ՝ այն հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Նախօրեին որոշ ՀԿ-ներ բոյկոտել էին նրանց փորձը։

Մանրամասները ZonaPositive-ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.