Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց էր տալիս կառավարական առանձնատաունը, որտեղ ապրում է ընտանիքի հետ, եւ ներկայացնում, թե այնտեղ ինչ վերանորոգման աշխատանքներ են կատարվել եւ թե դրանց վրա որքան գումար է ծախսվել։
Նշենք, որ տեւական ժամանակ մամուլում հրապարակումներ էին լինում, թե այս առանձնատան վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 2 մլն դոլար։
Փաշինյանը ուղիղ եթերով հատ առ հատ ցույց տվեց, թե ինչն է վերանորոգվել՝ նշելով, որ այդ հրապարակումներում եղած թվից առնվազն տասն անգամ պակաս գումար է ծախսվել։
Փաշինյանը տեղեկացրեց, որ երբ ընտանիքով տեղափոխվել է կառավարական այն առանձնատուն, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը, ինչ եղել է առանձնատանը, շարունակել է մնալ, ոչինչ չի ավելացել եւ ոչինչ չի պակասել, դռները, պատուհանները, ջահերը, հատակը մնացել են նույնը։
Մանրամասները NEWS AM -ի Տեսանյութում