Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։
Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 1-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայաստանի տարբեր վայրերից, որտեղ ձյուն է տեղացել։
Մարալիկ
Սարալանջ
Աշոցք