Ո՞վ է Վայոց ձորի նոր մարզպետը և ի՞նչով է հայտնի

Այսօր կառավարության հավանությանն է ներկայացվել Արարատ Գրիգորյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին հարցը։ Նա փոխարինելու է հրաժարական ներկայացրած Տրդատ Սարգսյանին։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արարատ Գրիգորյանը ստանձնել էր փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանի պարտականությունները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.