«Մեծարգո տիկին Զոհրաբյան... «Բա դու տղամա՞րդ ես…» ոճով արձագանք» . Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մեծարգո տիկին Naira Zohrabyan, քանի որ հանդիսանում եք Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, խնդրում և հորդորում եմ րոպե առաջ արձագանքել ձեր իսկ կուսակցի ոչ ադեկվատ ու պատգամավորին ոչ վայել պահվածքին:

Ինչպես նաև ակնկալում եմ Ձեզ հատուկ ոճով արձագանքը, քանի որ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես եք «Բա դու տղամա՞րդ ես…» հռետորական լեքսիկոնով փորձել պաշտպանել ոմանց իրավունքները:

Մի փորձեք նույնիսկ արդարացում փնտրել ձեր իսկ կուսակցի համար, քանի որ վերջինս հատելով բարոյական նորմերը, վիրավորել ու ոտատակ է տվել հազարավոր քաղաքացիների իրավունքները, էլ չեմ խոսում հնչեցրած սպառնալիքի մասին:

Ակնկալում եմ ադեկվատ ու ձեզ հատուկ` «Բա դու տղամա՞րդ ես..» ոճով արձագանք, այլապես կստացվի, որ Ձեր իսկ տխրահռչակ կուսակցի հնչեցրած վիրավորանքներն ու սպառնալիքները կիսում եք ամբողջ խմբակցությունով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.