«Ակնհայտորեն վերևի մակարդակներում քննարկում է տեղի ունեցել։
Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատշաճ տեղեկացված չի եղել, բայց «Իմ քայլից» իմ լավ ընկերները փորձել են հետաքրքրվել իմ գործի ընթացքով»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, անդրադառնալով սեպտեմբերի 6-ին իրեն կողոպտելու և դրա բացահայտման ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքին, ասաց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Նա նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում փորձել է ոստիկանությանը շանս տալ՝ բացահայտելու հանցագործությունը։
«Ի դեպ, մեկ օր անց՝ սեպտեմբերի 7-ին, ես արդեն գիտեի կատարողներին։ Հետո ես մասնավոր հետաքննության արդյունքներով, ես իրենց սեղաններին դրել եմ անուն-ազգանուններ։ Ինչու եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել, քանի որ մտածել են գործը կարող է բարդություններ առաջացնի և այլն։ Բայց իրականում այն բացահայտված է եղել հենց երկրորդ օրը»։
Մանրամասները AD TV-ի Տեսանյութում