Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացվող քաղաքացիներից մեկը եկել էր թղթե ինքնաթիռով և ասում էր, որ դա բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի վարչապետը հավելյալ ծախս չանի նոր ինքնաթիռ գնելու համար։ ««Սամալյոտ» եմ բերել, Նիկոլ Փաշինյանի համար է, որ ծախս չանի»,–ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը:
Քաղաքացին նաև պահանջում էր հաշվետվություն տալ այն մասին, թե որքան գումար է ծախսվել ու ինչ է արվել:
«Երբ ցանկանում ենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղական ինքնակառավարումը, մենք պետք է հասկանանք, թե որքան միլիոններ է ծախսվել և ինչ արդյունքների ենք հասել: Նայում ենք ծախսած գումարները մոտավորապես միլիարդներ, կատարված աշխատանքը` գնացել ենք ֆորումի, գնացել ենք բանկետի, ճառի, թատրոն, հետո՞, այս ժողովուրդը փող է վճարում, որ դու ընտանիք հետ ընդամենը վայելքների գնա՞ս»,-ասաց նա՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Քաղաքացին նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ է մնում բնակարանների բացմանն էլ գնա: «Ժողովուրդ խնդրում եմ պահանջեք հաշվետվություն, քանի դեռ դուք՝ որպես ժողովուրդ, պահանջատեր չեք, քանի դեռ ձեր իրավագիտակցությունն այնքան նվազ ու ցածր է, որ Նիկոլ Փաշինյանին կարողանում եք դիտարկել այն տեսանկյունից, որ Սերժ Սարգսյանից մի քիչ լավն է, դա արդեն կործանում է այս երկիրը»,- ասաց նա:
Մանրամասները՝ Տեսանյութում