Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Irakanum.am-ին ականատեսները հայտնեցին, որ Երեւանի Արամի փողոցում Ճանապարհային ոստիկանները նկատել են առանց համարանիշի մեքենայի, եւ հրահանգել կանգնել։
Մեքենայի վարորդը ըստ ականատեսների չի ենթարկվել ոստիկանների օրինական հրահանգին, որից հետո ՃՈ աշխատակիցները հետապնդել են վարորդին եւ ավելի ուշ հաջողվել է մեքենան կանգնեցնել։ Վարորդները դուրս են բերվել մեքենայից։
Այդ ժամանակ ՃՈ աշխատակիցներին են մոտեցել տարածքում հսկողություն իրականացնող ոստիկաններ։ Վարորդի եւ նրա հետ մեքենայում գտնվող ուղևորի եւ ոստիկանների միջեւ սկսվել է վիճաբանություն։ Ոստիկանները ասֆալտին են «փռել» կարգազանց վարորդին եւ նրան ուղեկցող ուղեւորին։
Մանրամասները՝ տեսանյութում։