«Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի…». Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նշելով որ մոտ օրերս ՀՀ տարածք են ներխուժելու արկտիկական ցուրտ ճակատ.

Նոյեմբերի 2-ին՝ լուսադեմից սկսած, հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա, կտեղա առաջին ձյունը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով։

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան»,- ասված է նրա գրառման մեջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.