ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։
Ելույթ ունեցող կոնգրեսականները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ելույթ է ունեցել հայկական դրոշի գույներով փողկապով։
Հիշեցնենք, որ վերջին անգամ նման բովանդակությամբ փաստաթուղթ Կոնգրեսում քվեարկության էր դրվել 1984 թ-ին: Թուրքիան կոչ էր արել Կոնգրեսին զերծ մնալ բանաձևի ընդունումից, զգուշացնելով՝ փաստաթուղթը չի բխում ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև՝ Միացյալ Նահանգների շահերից:
Քննարկումների երկրորդ մասն առաջարկում ենք դիտել Ամերիկայի Ձայնի ուղիղ եթերում։
Տեսանյութը դիտեք ստորև․