«Պահանջում եմ ` արագացնել եւ օր շուտ Դավիթին ՊՎԾ պաշտոնում վերանշանակելու գործընթացը…». Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբոքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Պահանջում եմ ` արագացնել եւ օր շուտ Դավիթին ՊՎԾ պաշտոնում վերանշանակելու գործընթացը, ես հավատում եմ նրա ազնիվ ու նվիրական պայքարին, նրա նման տղերքին «կորցնելով» ` կորցնում ենք հեղափոխության ուժն ու գաղափարախոսությունը:

Հեղափոխությունը դեռ ավարտված չէ , բայց այն իր վերջնական հաղթանակին հասցնելու համար չ’պետք է զոհաբերել լավագույն զինվորներին:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները դադարեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը Factor.am-ին տված հարցազրույցում ասել էր.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում: Նա ակտիվորեն պաշտպանում էր գործարար Սամվել Ալեքսանյանի և Արթուր Ասատրյանի ( հայտնի է «Դոն Պիպո» մականվամբ) շահերը»:

«Մեր գրագրության մեջ շատ հստակ երևում է, որ Թորոսյան Արսենն ասում է՝ իմ աշխատողներին պատկանող կազմակերպությունն է, և ես իրեն պատասխանում եմ, որ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է, բայց օրինականության խնդիր գոյություն ունի։ Ես սպասում եմ՝ երբևէ Արսեն Թորոսյանը գալու է դատարան՝ ես շատ կոնկրետ հարցեր ունեմ Արսեն Թորոսյանին։ Մեր նամակագրությունն ընդունվեց որպես փաստ», — ավելացրել է  Դավիթ Սանասարյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.