ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք  առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Այս մասին  հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա նշեց նաեւ, որ  Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.